«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանում կախաղան են բարձրացրել «Ամադ նյուզ» լրատվական պորտալի ղեկավարին

13/12/2020

Իրանի Իսլամական Հանրապետությունում դեկտեմբերի 12-ին մահապատժի է ենթարկվել «Ամադ Նյուզ» լրատվական պորտալի ղեկավար Ռուհոլլա Զամը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հաղորդվում է, որ մահապատիժն ի կատար է ածվել շաբաթ առավոտյան կախաղանի միջոցով։

Ավելի վաղ այս շաբաթ հայտնի էր դարձել, որ Իրանի իշխանությունները հաստատել են «Ամադ նյուզ»-ի ղեկավարի մահվան դատավճիռը, որն օգնություն է ստացել օտարերկրյա հետախուզություններից:

2019 թվականի հոկտեմբերի կեսերին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մի մասը) հայտնել էր Զամի ձերբակալման մասին: Համաձայն բաց աղբյուրների՝ Զամն ակտիվորեն լուսաբանել է ամբողջ Իրանում 2017-ի դեկտեմբերից մինչև 2018-ի հունվարն իրականացվող բողոքները:

Լրատվական պորտալի ղեկավարը, ինչպես նշել Է IRNA գործակալությունը, ձերբակալվել է «հակահեղափոխական գործունեության» համար: Հաղորդվում էր, որ նրա գործողությունները իբր ուղղորդել է Ֆրանսիայի հետախուզությունը, և նա աջակցություն է ստացել ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական ծառայությունների կողմից։ «Ասոշիեյթեդ Պրես» գործակալության տվյալներով ՝ Զամն ապրել է Փարիզում, և չի հստակեցվել, թե ինչպես է նա ձերբակալվել և որտեղ: