«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ճապոնիայի երկնքում խորհրդավոր օբյեկտ է նկատվել

29/11/2020

Ճապոնիայի բնակիչները երկնքում խորհրդավոր օբյեկտ են նկատել՝ ընկնող հրե գունդ: Այս մասին հաղորդում է Kyodo News-ը:

Մթության մեջ նկարահանված կադրերում երևում է, թե ինչպես է լուսարձակող շրջանաձև օբյեկտը թռչում ամպերի վերևում, իսկ մի քանի վայրկյան անց բռնկում է տեղի ունենում: Գործակալությունը պարզաբանում է, որ երևույթը դիտվել է Ճապոնիայի արևմտյան և կենտրոնական մասում՝ կիրակի, նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը:

Hyogo Prefecture Planetarium-ի տնօրեն Տակեշի Ինոուեն ասել է, որ խոսքը բոլիդի կան ընկնող աստղի մասին է: «Մենք գտնում ենք, որ այս բոլիդի վերջին բռնկումը նույնքան պայծառ է եղել, որքան լիալուսինը»,- նշել է նա:

Ականատեսներից ոմանք պատմել են, որ բոլիդի անկումն ուղեկցվել է ուժեղ դղրդյունով:
 

1in.am