«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գերմանիան աջակցում է Ռուսաստանից նավթի ներկրման ԵՄ էմբարգոյին

01/05/2022

Գերմանիայի կառավարությունն աջակցում է Ռուսաստանից նավթի ներկրումն արգելելու ԵՄ ծրագրերին։ Ուկրաինայում պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փուլի վերաբերյալ վերջին նախնական բանակցությունների ժամանակ Գերմանիան հստակ ցույց է տվել, որ սատարում է էմբարգոյին, հաղորդում է dpa-ն կիրակի օրը՝ մայիսի 1-ին, վկայակոչելով Բրյուսելում եվրոպացի դիվանագետներին:

Գործակալության տվյալներով՝ ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ նավթային էմբարգոյի սահմանումը շատ ավելի հավանական է դարձել։ Այս միջոցին այժմ դեմ են միայն Հունգարիան, Ավստրիան, Սլովակիան, Իսպանիան, Իտալիան և Հունաստանը։ Դիվանագետների կարծիքով՝ Սլովակիան և Հունգարիան դեմ են մոտալուտ էմբարգոյին՝ ռուսական նավթի մատակարարումներից չափազանց մեծ կախվածության պատճառով: Հարավային Եվրոպայի երկրներում սպառողների համար էներգակիրների գների բարձրացման խիստ մտավախություն կա ռուսական վառելիքից հրաժարվելուց հետո։

Deutsche Welle-ն գրում է, որ Գերմանիայի դիրքորոշման փոփոխության վրա ազդել է վառելիքի այլընտրանքային մատակարարներ գտնելու վերջին հաջողությունները։ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը ապրիլի 26-ին ասել է, որ վերջին ութ շաբաթվա ընթացքում Գերմանիայի կախվածությունը ռուսական նավթից 35 տոկոսից մինչև ուկրաինական պատերազմի սկսվելը կրճատվել է մինչև 12 տոկոս։

Ըստ dpa-ի՝ Եվրահանձնաժողովը մտադիր է առաջիկա օրերին ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի նախագիծը՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում Կրեմլի վրա ճնշումն էլ ավելի մեծացնելու համար։ Միևնույն ժամանակ, հնարավոր է, որ ռուսական նավթից շուտափույթ հրաժարման հակառակորդների զգալի թվի պատճառով էմբարգոն կարող է սահմանվել միայն աշնանը կամ նույնիսկ ձմռանը։