«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Չինաստանում «Քովիդ-19»-ով վարակման 36 դեպք է գրանցվել Օլիմպիադայի մասնակիցների շրջանում

29/01/2022

Պեկինում Օլիմպիական խաղերի մասնակիցների թվում ևս 36 մարդ կորոնավիրուսի թեստի դրական պատասխան է ստացել:

Ինչպես հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով Օլիմպիական խաղերի կազմակերպիչներին, հիվանդների մեծամասնությունը մարզիկներ և հավաքականների պաշտոնական ներկայացուցիչներ են:

Հաղորդվում է, որ կորոնավիրուսովց վարակման դեպքերից 29-ը գրանցվել է նրանց մոտ, ովքեր նոր են ժամանակել: Եվ 7 դեպք արձանագրվել է Պեկինում գտնվող մարդկանց շրջանում:

Օլիմպիական խաղերն անցլացվելու են փետրվարի 4-20-ը: Խաղերին ընդառաջ Պեկինի իշխանությունները պարտավորեցրել են բնակիչներին կորոնավիրուսի թետսավորում անցնել: