«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայում «Ակկույու» ատոմակայանի տարածքում պլանավորված պայթյունը վնասել է տները

20/01/2021

«Ռոսատոմը» Թուրքիայի հարավային Մերսին նահանգում կառուցում է «Ակկույու» ատոմակայանը, որի տարածքում շինարարական աշխատանքի ժամանակ պլանավորված պայթյուն է տեղի ունեցել՝ գրում է РИА Новости: Այն վնասել է հարակից տները, և դեպքի առիթով հետաքննություն է սկսվել, հայտնել է տարածաշրջանի նահանգապետի վարչակազմը:

«Ակկույու» ԱԷԿ-ը Թուրքիայում կառուցվող առաջին ատոմակայանն է: Այն ներառում է չորս էներգաբլոկ՝ ռուսական VVER-1200 սերնդի 3+ ռեակտորներով: Յուրաքանչյուր էներգաբլոկի հզորությունը կլինի 1200 ՄՎտ: Ծրագրի արժեքը շուրջ 20 միլիարդ դոլար է: «Ակկույու» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի շինարարությունը՝ «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի մասնակցությամբ, սկսվել է 2018 թ. ապրիլին:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան