«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Խորհրդարանի 30 պատգամավոր վարակվել է «օմիկրոն»-ով

31/01/2022

Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի թեստի դրական պատասխանը ստանալուց հետո Իրանի խորհրդարանաի 30 պատգամավոր ստիպված է կարանտինում անցկացնել։ Այս մասին տեղեկանում ենք «Իռնա» գործակալությունից։

«Խորհրդարանի բոլոր 290 անդամներին էլ օրենսդիր մարմնի աշխատակազմը ցանկանում է թեստավորել՝ կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար»,- նշում է աղբյուրը։
Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովում նույպես կորոնավիրուսով վարակված մեծ թվով պատգամավորներ կան։ Հայ խորհրդարանականները մեծամասամբ վարակվել էին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքի ժամանակ։
https://armlur.am/