«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պոգբան Ռոնալդուի աշխատավարձից բարձր վարձատրություն է պահանջում

11/11/2021

Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան միայն մեկ պայմանով է համաձայն երկարաձգել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գործող պայմանագրի ժամկետը. նա պետք է դառնա  ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։

Պոգբան ցանկանում է անգամ Կրիշտիանու Ռոնալդուից բարձր աշխատավարձ ստանալ՝ հայտնում է Manchester Evening News-ը:  Ըստ աղբյուրի՝ Պոգբան շաբաթական 585 հազար եվրո աշխատավարձ է ցանկանում ստանալ «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ներկայիս պայմանագրով նա երկու անգամ ավելի քիչ է վաստակում։

Եթե «Մանչեսթեր Յունայթեդն» ու Պոգբան համաձայնության չհասնեն, ֆուտբոլիստը 2022 թվականի հունվարի 1-ից կարող է բանակցություններ վարել այլ ակումբների հետ։