«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


«Քննարկվե՞լ է Ադրբեջանի հայտարարությունը՝ հայ սպայի գերեվարման վերաբերյալ». լրագրողը՝ Մակունցին

24/08/2020

«Նախապես պլանավորված օրակարգ չկար, ընթացիկ քննարկումներ են եղել. անդրադարձել ենք արտաքին քաղաքական հարցերի, ՀՀ-ում բարեփոխումների օրակարգերին, և այդ առումով հիմնականում եղել է արժեքային քննարկում: Ինչ վերաբերում է կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրմանը, ապա այդ հարցին անդրադարձ չի եղել»,- այս մասին ՔՊ նիստից հետո ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Հարցին, թե քննարկվել է արդյոք Ադրբեջանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի կողմից դիվերսիոն փորձ է եղել, և հայ զինվորական է գերեվարվել, Մակունցը պատասխանեց, որ վարչապետի հետ հանդիպումը եղել է փակ, հետևաբար մանրամասներին չի կարող անդրադառնալ: