«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

59,3 հազար զինծառայողներ են կենտրոնացված են Լուգանսկի ու Դոնեցկի մարզերի սահմանների մոտ

21/02/2022

Ուկրաինայի կողմից Լուգանսկի ու Դոնեցկի մարզերի սահմանների մոտ ընդհանուր առմամբ 59,3 հազար զինծառայողներ են կենտրոնացած: Այս մասին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասել է պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:

Նշենք, որ այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի արտահերթնիստ է անցկացնում Դոնբասի իրադրության շուրջ:

Շոյգուն ասել է, որ իրավիճակը չափազանց լարված է: ՛՛Պատրաստվում է կա՛մ մեծ լուրջ սադրանք, կա՛մ Դոնբասի հարցի լուծման ուժային տարբերակ՛՛,-նշել է նա:

Ըստ ՌԴ պաշտպանության նախարարի՝ ուկրաինացի զինվորականները փետրվարի 19-20-ին 107 անգամ գնդակոծել են Դոնեցկը: Ավելի քան 70 դեպքերում ուկրաինացի զինվորականները ծանր սպառազինություն են օգտագործել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դոնբասում իրադրությունը սրվել է փետրվարի 17-ին, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարում են ուկրաինացի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին: