«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց Ջիբրալթարին և դուրս եկավ էլիտ ռաունդ

17/11/2021

Նոյեմբերի 16-ին՝ խորվաթական Լուցկո քաղաքում, կայացավ ՈՒԵՖԱ Մ-19 ԵՎՐՈ որակավորման 11-րդ խմբի երրորդ մրցափուլի Ջիբրալթար Մ-19-Հայաստան Մ-19 հանդիպումը։ Մեր ընտրանին հաղթեց մրցակցին 1:0 հաշվով, վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը խմբում:
Զուգահեռաբար ընթացող մրցավեճը Շոտլանդիայի և Խորվաթիայի հավաքականների միջև ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Հայաստանի Մ-19 հավաքականը 10 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ ռաունդ։