«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դեմբելեն մոտ է ԱՊԼ տեղափոխությանը

31/01/2022

«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն մոտ է «Չելսի» տեղափոխությանը։ Այս մասին գրում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի հաղորդմամբ՝ լոնդոնյան ակումբը ստացել է խաղացողի, նրա ներկայացուցիչների և «Բարսելոնայի» համաձայնությունը։ Դեմբելեի գործակալը՝ Մուսա Սիսոկոն արդեն մեկնել է Անգլիա։ Խաղացողը թիմի հետ մինչև 2026 թվականի հունիս նախատեսված պայմանագիր կկնքի։

Հիշեցնենք՝ Դեմբելեն հրաժարվել էր երկարաձգել «Բարսելոնայի» հետ պայմանագիրը, քանի որ պայմանները նրան չեն գոհացրել։ Կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին ասել էր, որ Դեմբելեն կամ կերկարաձգի պայմանագիրը, կամ պետք է հեռանա ակումբից։

Դեմբելեն արդեն հրաժարվել է տեղափոխվել լոնդոնյան մեկ այլ ակումբ՝ «Արսենալ»։