«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Կադիսի» ֆեյսբուքյան էջում հայերենով ներկայացվել են մարզչի խոսքերը Վարազդատ Հարոյանի մասին (լուսանկար)

20/11/2021

Իսպանական «Կադիս» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջը հայատառ գրառումով ներկայացրել է թիմի գլխավոր մարզիչ Ալվարո Սերվերայի խոսքերը Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի մասին:

«Ալվարո Սերվերան Վատոյի մասին. «Նա հիանալի մասնագետ է իր գործում, ում կցանկանային տեսնել իրենց թիմում։ Նա իրազեկ է ամեն ինչից և մեծ հաճույք է մարզվել նրա հետ»»,- նշված է գրառման մեջ: