Կորոնավիրուսով վարակված 91-ամյա կինն ապաքինված դուրս կգրվի հիվանդանոցից

91-летняя женщина, зараженная коронавирусом, будет выписана из больницы.

A 91-year-old woman infected with coronavirus will be discharged from hospital.

Une femme de 91 ans infectée par un coronavirus sortira de l'hôpital.

Կորոնավիրուսով վարակված 91-ամյա կինն ապաքինված դուրս կգրվի Արարատի մարզում գտնվող հիվանդանոցից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Սպասում ենք հրաշք դեպքի: 91 տարեկան տատիկ ունենք, որն այսօր կամ վաղը առողջացած դուրս կգրվի հիվանդանոցից»,- ասաց Սարգսյանը:

Հայաստանում հունիսի 10-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14 103 դեպք, որոնցից 5226-ն առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8573 պացիենտ։ Ընդհանուր առմամբ, կատարվել է 73 156 թեստավորում։ Կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 227 դեպք։

Նյութը` Armenpress, Նորայր Շողիկյան

Թարգմանությունը` Աննա Հակոբյան