«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ստեփանակերտի և շրջկենտրոնների մանկապարտեզներում այս տարի ընդունելություն չի կազմակերպվելու

04/08/2020

Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել է  ԱՀ  կրթության, գիտության  և  մշակույթի    նախարարի    մամուլի   խոսնակ  Սարինե   Հայրիյանը:

 

Նա  նշել է, որ   Ստեփանակերտում  կան   նախադպրոցական  հաստատություններ, որոնք  աշխատում  են  9-ժամյա   և   6-ժամյա  գրաֆիկով:

 

«Կարծում  ենք, որ    առաջիկայում   անհրաժեշտ է  լինելու  նախադպրոցականների   ընդունելությունը   ևս   կազմակերպել   առցանց  եղանակով: Պետք  է  աշխատել  հանրակրթական   դպրոցներից  հանել  նախադպրոցական ուսուցման  կարիք  ունեցող    երեխաներին, որոնց  ժամանակին   մանկապարտեզների   սղության  պատճառով   տեղավորել  են     դպրոցներում:   Նոր  կառուցվող   մանկապարտեզների    հարցը   իշխանությունների  օրակարգում  է.    առաջիկա  տարիներին   մանկապարտեզների    թիվն  ավելանալու  է: Մինչև  6  տարեկան  երեխաները  կհաճախեն  մանկապարտեզ, որից  հետո՝  դպրոց:  տեղեկացնենք, որ  այս  տարի   մայրաքաղաքի  և    շրջկենտրոնների    մանկապարտեզներում  ընդունելություն  չի  կազմակերպվելու: Հայցում  ենք   ծնողների   ներողամտությունը, սակայն  նախարարությունն   այլ    ձև   չունի   տարիներով  կուտակված    խնդիրները  վերացնելու   համար»,-մասնավորապես  ասել է Ս. Հայրիյանը: