«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը

15/07/2021

Թուրքիան պատրաստ է միջազգային համաձայնագրի շրջանակում մասնակցել Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովմանը՝ հաշվի առնելով Աֆղանստանի կառավարության և ժողովրդի դիրքորոշումը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ահմեթ Բերաթ Չոնքարը:
Ավելի վաղ Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Անկարան առաջարկել է ապահովել Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո։ Ավելի ուշ նա հայտնել էր, որ վերջնական որոշում դեռ ընդունված չէ, բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի ու Աֆղանստանի հետ։ Միևնույն ժամանակ, իշխանական զորքերի ներկայացուցիչներն ու գեներալ Աջմալ Շինվարին հայտարարել է, որ Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերումից հետո Քաբուլի օդանավակայանի համար պատասխանատվություն կկրեն աֆղանական ուժերը, օտարերկրացիները միայն տեխնիկական աշխատանքներ կկատարեն։