«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Էրդողանի գլխավորած խորհրդատվական մարմնի նիստում քննարկվել են հայկական լոբբիին հակազդելու քայլերը

17/06/2020

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել են Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աշխատանք տանող հայկական կազմակերպությունների դեմ ծրագրվող քայլերը: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունին:

Ալթունը շուրջ 5 ժամ տևած փակ խորհրդակցությունից հետո հաղորդագրություն է տարածել` նշելով, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են «1915 թվականի դեպքերը, որպեսզի պատասխան տրվի դրա վերաբերյալ Թուրքիայի դեմ հնչեցվող մեղադրանքներին»:

«Ժողովում քննարկվել են 1915 թվականի դեպքերն անհիմն կերպով և անիրական պնդումներով որպես գործիք օգտագործող հայկական լոբբիի և այդ հարցը որպես քաղաքական գործիք օգտագործող երկրների կողմից տարվող քարոզչության դեմ ուղղված քայլերը: Քննարկվել են նախագծեր ու գործողություններ, որոնց շնորհիվ թուրքական ու միջազգային հանրությանը ցույց կտրվի տեղի ունեցածի պատմական և իրավական կողմը»,-ասել է Ալթունը:

Բացի Ալթունից և Էրդողանից՝ հանդիպմանը մասնակցել է խորհրդատվական մարմնի ևս 9 անդամ:

Աղբյուրը` Tert.am

Կայքը` Generalnews.am