«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուկրաինան ցամաքային զորավարժություններ կանցկացնի ԱՄՆ-ի հետ

06/07/2021

Չնայած Ռուսաստանի կողմից Կիեւի ու Վաշինգտոնի ռազմական համագործակցությունը շարունակելու մասին բազմիցս նախազգուշացումներին, Ուկրաինան մտադիր է զորավարժություններ անցկացնել ԱՄՆ-ի հետ:
Երկուշաբթի երեկոյան ուկրաինական բանակը հայտարարել է, որ երկիրը ԱՄՆ-ի, Լեհաստանի և Լիտվայի հետ համատեղ հուլիսին Ուկրաինայի արևմտյան մասերում մեծ ցամաքային զորավարժություններ կանցկացնի:
«Երեք թուր 2021» անվանումը ստացած զորավարժություններին կմասնակցեն 1200 զինծառայողներ և 200 զրահամեքենաներ, որոնք կշարունակվեն հուլիսի 17-ից 30-ը:
Ուկրաինացի զինվորականները հայտարարության մեջ նշել են. « Երեք թուր 2021 զորավարժությունները բարենպաստ պայմաններ են ստեղծում գործընկեր երկրների ստորաբաժանումների միջև արդյունավետ զարգացման և համակարգման, որակի բարելավման և մարտունակության մակարդակի բարձրացման համար»:
Անցյալ շաբաթ Կիևի և Վաշինգտոնի զինված ուժերը ավելի քան 30 երկրների՝ ներառյալ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) անդամների մասնակցությամբ անցկացրեցին «Ծովային զեփյուռ 2021» անվանումը կրող զորավարժություններ Սև ծովում և Ուկրաինայի հարավում:
Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների համատեղ զորավարժություններին զուգահեռ, Ռուսաստանի ռազմածովային ուժերը զորավարժություններ են անցկացրել նաև Սև ծովում:
«Ծովային զեփյուռ» զորավարժությունների մեկնարկից առաջ Մոսկվայի կառավարությունը կոչ էր անում դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկի իր ազգային անվտանգության պաշտպանության համար:
#ՓԱԿԱԳԻԾ