«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Թուրքիան թողել է ցեղասպանության դրոշմ. ՀՀ ԱԳՆ արձագանքը Ադրբեջանին աջակցելու հայտարարություններին

19/07/2020

Իջևանում հուլիսի 18-ի ճեպազրույցում ասաց  Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով թուրքական կողմի՝ Ադրբեջանին աջակցելու հայտարարություններին։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ինչպես նաև այս վերջին հայ-ադրբեջանական սահմանային լարվածության առնչությամբ Թուրքիայի դիրքորոշմանը և գործողություններին ԱԳՆ-ն տվել է համապատասխան արձագանք և արել հայտարարություններ։ Ի դեպ, նշեմ, որ վերջին հայտարարությունն արժանացել է նաև Թուրքիայի ԱԳՆ նյարդային արձագանքին։ Ընդգծեմ, որ Թուրքիան չի կարող որևէ դեր, առավել ևս պատմական առաքելություն ունենալ ոչ հակամարտության առնչությամբ, ոչ էլ տարածաշրջանում»,- ընդգծեց Նաղդալյանը։

ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում Թուրքիային զբաղվել այլ գործընթացով, այլ ոչ թե խանդավառությամբ ներգրավվել հակահայկական նախաձեռնություններով։ «Մենք այս գործընթացում առավել կարևորում ենք միջազգային մեր գործընկերների կառուցողական դիրքորոշումը, որը ուղղված է նախ և առաջ լարվածության թուլացմանը»,- եզրափակեց Նաղդալյանը։

Ադրբեջանը հուլիսի 12-ից ռազմական ագրեսիվ գրծողություններ է սանձազերծել ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ՝ տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակի տակ պահելով ինչպես մարտական դիրքերը, այնպես էլ քաղաքացիական բնակավայրերը: Այդ ընթացքում Թուրքիան անգամ Ադրբեջանի գործողությունները սատարող հայտարարություն է արել՝ արժանանալով միջազգային հանրության, տարբեր գործիչների քննադատությանը: ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է. «Թուրքիայի այս սադրիչ կեցվածքը և Հայաստանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են այն իրողությունը, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ: Այս իրողությունն առավել քան անհնար է դարձնում միջազգային՝ նախևառաջ ԵԱՀԿ շրջանակներում Թուրքիայի որևէ դերակատարում, որն առնչվում է ղարաբաղյան հակամարտությանը»: ՌԴ ԱԳՆ-ն էլ Մինսկի խմբի բոլոր երկրներին կոչ է արել զերծ մնալ իրավիճակը լարող հայտարարություններից՝ ակնարկելով Թուրքիայի կողմնակալությունը:

Աղբյուր` Artsakhpress