«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Դատարանը քննում է Վահրամ Բաղդասարյանին կալանավորելու պահանջով դատախազության բողոքը

14/12/2020

Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է ՀՀԿ կուսակցության անդամ,ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մերժելու որոշման դեմ դատախազության բողոքի քննությունը։

Նշենք, որ սա գործով առաջին դատական նիստն է։ Նախորդ նիստը, որը նշանակված էր դեկտեմբերի 7֊ին, հետաձգվել էր, քանի որ գործով նոր պաշտպան էր ներգրավվել։ «Փաստինֆո»֊ի հաղորդմամբ՝ այս պահին դատարանի բակում են ՀՀԿ կուսակցության անդամները, որոնք դատարանում են՝ իրենց աջակցությունը հայտնելու։ Վահրամ Բաղդասարյանի քիչ առաջ մուտք գործեց դատարան՝ խոստանալով լրագրողների հետ զրուցել դատարանից դուրս գալուց հետո, եթե իհարկե դուրս գա։

Հիշեցնենք, որ Արցախի հողերի մեծ մասը Ադրբեջանին հանձնելու Փաշինյանի որոշման դեմ Երեւանում սկսված բողոքի ակցիաներին զուգահեռ իշխանություններն անցել են զանգվածային քաղաքական հետապնդումների՝ հարուցվել են քրեական գործեր՝ բողոքի ակցիաներ կազմակերպելու, ապա նաեւ՝ Փաշինյանի ենթադրյալ սպանությունը նախապատրաստելու հատկանիշներով։ Մի քանի տասնյակ ընդդիմադիր եւ հասարակական գործիչ ձերբակալվել է, որոնցից մի մասին նաեւ մեղադրանքներ են առաջադրվել օրենքի խախտմամբ հավաքներ կազմակերպելու ու անցկացնելու, իսկ Արթուր Վանեցյանին, Վահրամ Բաղդասարյանին և Աշոտ Ավագյանին, նույն ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին նաեւ իշխանության յուրացման, Փաշինյանի ենթադրյալ սպանության նախապատրաստման, ապօրինի զենք զինամթերք պահելու համար ու նրանց կալանավորելու միջնորդություններ ներկայացվել դատարաններ, որոնք մերժվել են։

Աղբյուր` Փաստինֆո