«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանը չեղարկել է Թուրքիայից մրգերի և բանջարեղենների ներմուծման արգելքը

16/04/2022

Ռուսաստանը չեղարկել է Թուրքիայից պղպեղի, նարինջի, նռան և թուրինջի ներմուծման սահմանափակումները։ Այս մասին հայտնում է RT-ը։

Համապատասխան որոշումը կայացվել է թուրքական կողմի հետ Ռուսաստան անվտանգ և որակով մթերքի ներմուծման վերաբերյալ հարցերի քննարկումից հետո։ Ինչպես նաև ռուս մասնագետները թուրք գործընկերներին տեղեկացրել են մթերքներում թունաքիմիկատների առկայությունը վերահսկելու անհրաժեշտության մասին և թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն նախկինում հայտնաբերված թերությունները վերացնելու համար։

2021թվականի դեկտեմբերին Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել էր Թուրքիայից և Իրանից որոշ մրգերի և բանջարեղենների ներմուծումը։

168.am