«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախում 40 հազար դրամի չափով պետաջակցության հայտերի ընդունումը կմեկնարկի օգոստոսին

21/07/2022

44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցություն ստանալու համար հայտերի ընդունումը կմեկնարկի օգոստոսին:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեից:

«Հայտերի ընդունման ուշացումը պայմանավորված է էլեկտրոնային ծրագրի մշակմամբ: Մինչ այդ կարող եք ծանոթանալ կարգի կիրառման վերաբերյալ ուղեցույցին՝ որտեղ կարող եք գնտել Ձեզ հուզող հարցերի պատասխանները:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը և հայտնում, որ առաջիկա օրերին պաշտոնական հայտարարություն կլինի՝ կապված հայտերի ընդունման մեկնարկի հետ», նշել են ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեից: