«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այսօր պայքարի դուրս կգա Հայաստանի առաջին ներկայացուցիչը

06/02/2022

Այսօր՝ փետրվարի 6-ին, Երևանի ժամանակով ժամը 11:00-ին մեր մարզիկներից առաջինը՝ Միքայել Միքայելյանը կսկսի իր մրցելույթները Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերում:

34 պետությունների 70 ուժեղագույն դահուկորդներ իրենց ուժերը կչափեն Սկիաթլոն 30կմ (15կմ դասական ոճ+15 կմ ազատ ոճ) մրցատարածությունում:

«Սկիաթլոնին թուլատրվում են մասնակցել միայն բարձր վարկանիշ ունեցող մարզիկները և այն համարվում է դահուկավազքի ամենադիտարժան ձևերից մեկը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի դահուկային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը:

Հիշեցնենք՝ Պեկինի ձմեռային խաղերն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրում է Առաջին ալիքը: