«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Իմ քայլի» պատգամավորը վթարի է ենթարկվել Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան դիմաց

20/01/2021

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:30-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում՝ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան դիմաց, բախվել են Toyota մակնիշի 010 HH 11 համարանիշի, Toyota մակնիշի 71 AA 888 համարանիշի, Renault մակնիշի 787 AM 61 համարանիշի և Opel մակնիշի 36 OM 371 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ վթարի պատճառը եղել է ճանապարհից չհեռացված ձյունը: Օպերատիվորեն ժամանել են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու Ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota մակնիշի 010 HH 11 համարանիշի ավտոմեքենան պատկանում է նախկին Հանրապետական, քվոտայով պատգամավոր անցած, հետո արդեն «Իմ քայլը» պատգամավոր Շիրակ Թորոսյանին: Renault-ն էլ հաշվառված է «Վեոիլա Ջուր» ընկերության հաշվեկշռում: