«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լեհաստանում գտնվող ամերիկացի զինվորականները հրահանգներ են տալիս ուկրաինացիներին․ CNN

29/03/2022

Լեհաստանում գտնվող ամերիկացի զինվորականները հրահանգներ են տալիս ուկրաինացիներին։ Վերջիններս հրահանգում են օգտագործել զենք եւ տեխնիկա, որոնք Արեւմուտքը մատակարարում է Ուկրաինային, գրում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրները։

Երկուշաբթի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ամերիկյան ուժերն «օգնում են սովորեցնել Լեհաստանում ուկրաինական զորքերին»։ Այնտեղ զորքեր են տեղակայվել՝ օգնելու ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի ամրապնդմանը: 

Աղբյուրների խոսքով՝ անցյալ շաբաթ Լեհաստանում գտնվելու ժամանակ Բայդենն անմիջապես զինվորականներից իմացել է, թե ինչպես են նրանք ուկրաինացիներին սովորեցնում մարտավարական զենք օգտագործել։

Սպիտակ տան ներկայացուցիչը CNN-ին ասել է, որ «Լեհաստանում ուկրաինացի զինվորները կանոնավոր կերպով շփվում են ԱՄՆ-ի զորքերի հետ, եւ դա այն է, ինչ նախագահը նկատի ուներ»:

Աղբյուրները նշում են, որ թեև ամերիկյան զորքերը որոշակի հրահանգներ են տալիս ուկրաինացիներին Լեհաստանի ռազմաբազայում, դա «պաշտոնական» ուսուցում չի համարվում։

ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, գեներալ Թոդ Դ. Ուոլթերսն ասել է, որ ԱՄՆ-ն «խորհուրդներ եւ օգնություն է տրամադրում», սակայն ամերիկյան ուժերը «ներկայումս չեն զբաղվում Լեհաստանում Ուկրաինայի զինված ուժերի ուսուցմամբ»: