«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Ուզում եմ, որ մենք բոլորս միասին պայքարենք Ադրբեջանի դեմ, բայց ոչ ադրբեջանցիների. Արայիկ Հարությունյան

04/10/2020

Ուզում եմ, որ մենք բոլորս միասին պայքարենք Ադրբեջանի, բայց ոչ ադրբեջանցիների դեմ: Այս մասին իր ուղերձում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ադրբեջանի ժողովուրդը գերի է բռնապետ իշխանության և Թուրքիայի ձեռքին: Նրանց կեղծ աշխարհաքաղաքական ձգտումների և իշխանությունը պահելու մոլուցքի պատճառով Ադրբեջանի ժողովուրդը տառապում է, քանի որ այս ամբողջի հետևանքները խաղաղ ժողովուրդն է քաղելու, դրա համար նրանք ևս տուժող կողմ են լինելու իրենց իշխանության ու Թուրքիայի ձեռքին:

Մենք պետք է պայքարենք Ադրբեջանի իշխանության դեմ: Այդ պայքարի ձևերը  դուք գիտեք: Պայքարենք քաղաքակիրթ եղանակով, բայց՝ այս փուլում: Ամեն ինչի համար պատասխան է տալու Ալիևի ընտանիքը»։

Analitik.am