«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իտալական Eni-ն պաշտոնապես հերքել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու իր մտադրությունը

29/04/2022

Eni-ն մտադիր է պահպանել ռուսական բնական գազի գնման գործող պայմանագրային պայմանները, ուստի ռուբլով հաշիվ չի բացել: Այս մասին հայտարարել է Eni-ի ֆինանսական տնօրեն Ֆրանչեսկո Գատտեյը, փոխանցում է Ansa գործակալությունը։

«Մենք կվճարենք մատակարարվող գազի համար պայմանագրային պայմաններին և միջազգային պատժամիջոցներին խստորեն համապատասխան։ Պայմանագրի արժույթը և հաշիվ-ապրանքագրերը կլինեն եվրոյով, իսկ մենք ռուբլով հաշիվներ չենք բացել»,- ասաց նա։