«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մենք պետք է հարգենք Զախարյանի ընտրությունը. Մխիթարյան

08/09/2021

Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Մոսկվայի «Դինամոյի» 18-ամյա հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանի որոշումը Ռուսաստանի հավաքականում հանդես գալու վերաբերյալ։ «Матч ТВ»-ի թղթակիցը Մխիթարյանին հարցրել է, թե ինչպես կմեկնաբանի բազմաթիվ հայ երկրպագուների բացասական արձագանքը Զախարյանի որոշմանը։

«Դա նրա անձնական գործն է։ Մենք պետք է հարգենք նրա ընտրությունը։ Շատերը նրան քննադատում են, բայց նա մեծացել է Ռուսաստանում։ Կան ֆուտբոլիստներ, որոնք ընտրում են Հայաստանի հավաքականը։ Դա միշտ լավ է, բայց կան նաև որոշ խաղացողներ, որոնք չեն ցանկանում խաղալ Հայաստանի հավաքականում։ Նրանց միայն հաջողություն մաղթելու ցանկություն կա»,- ասել է Մխիթարյանը։

Այս տարվա մայիսին Զախարյանը պատմել էր, որ հնարավորություն է ունեցել ներկայացնել Հայաստանի հավաքականը, սակայն ընդունել է Ռուսաստանի հավաքականի հրավերը