«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սիրիայում հրթիռակոծվել է զենքով բեռնված իրանական շարասյուն

30/01/2023

Սիրիայում օդային հարձակման հետևանքով ոչնչացվել է վեց բեռնատար, որոնք ուղևորվում էին Իրաքից: Անօդաչու թռչող սարքերը գրոհել են 25 բեռնատարի շարասյունը Աբու Քեմալ քաղաքից ոչ հեռու՝ Սիրիայի և Իրաքի սահմանին։

«Al Arabiya» հեռուստաալիքի աղբյուրները նշում են, որ ավտոշարասյան մեքենաները զենք էին տեղափոխում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վերահսկողության տակ գտնվող խմբավորումների համար։