«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սերբիան պլանավորում է գազ գնել Ադրբեջանից.

12/07/2022

Սերբիան, որն ամբողջությամբ կախված է ռուսական գազի մատակարարումներից, պլանավորում է գազ գնել Ադրբեջանից 2023 թվականին, երբ նախատեսվում է ավարտել բուլղարական խողովակաշարի ինտերկոնեկտորի շինարարությունը, ասել է Սերբիայի էներգետիկայի նախարար Զորանա Միխայլովիչը, փոխանցում է Reuters-ը։

«Ներկայումս մենք բանակցություններ ենք վարում Ադրբեջանի հետ՝ հաջորդ տարվա գազի հզորությունները պահեստավորելու համար, քանի որ Սերբիա-Բուլղարիա ինտերկոնեկտորի շինարարությունը կավարտվի հաջորդ տարվա սեպտեմբերին»,- ասել է Միխայլովիչը Սարաեւոյում կայացած էներգետիկ կոնֆերանսի ժամանակ։

Հունաստանն ու Բուլղարիան անցյալ շաբաթ ավարտեցին գազատարի նախագիծը, որը, ինչպես նրանք հույս ունեն, կօգնի վերջ դնել Եվրոպայի կախվածությանը ռուսական գազից: Դրանով գազը Հունաստանի հյուսիսային Կոմոտինի քաղաքից կտեղափոխվի Բուլղարիայի Ստարա Զագորա, եւ այն կմիանա ադրբեջանական գազ տեղափոխող մեկ այլ խողովակաշարի։

«Այս ինտերկոնեկտորը մեզ համար ամենակարեւոր բանն է, որն անում է Սերբիան, երբ մենք խոսում ենք գազի դիվերսիֆիկացիայի մասին»,- ասել է Միխայլովիչը:

Նա հավելել է, որ Բուլղարիայի հետ ինտերկոնեկտորի ավարտից հետո Սերբիան կկարողանա նաեւ Հունաստանից ՀԲԳ ստանալ։

Միխայլովիչն ասել է, որ Սերբիան չի քննարկել սեփականության իրավունքի փոփոխությունն իր միակ նավթային NIS ընկերությունում, որի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պատկանում է ռուսական խոշոր «Գազպրոմ նեֆթ»-ին եւ «Գազպրոմ»-ին: «Գազպրոմը» երկրի միակ գազապահեստարանի մաժորիտար բաժնետերն է:

«Մենք դա պարտավոր չէինք անել պատժամիջոցների որեւէ փաթեթի ներքո»,- ասել է նա: «Բայց եթե բանը հասնի նրան, որ էներգետիկ անվտանգությունը սպառնալիքի տակ հայտնվի, պետությունն ամեն ինչ կանի նրան պաշտպանելու համար»։