«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրք երկրպագուները տրիբունաներից պահանջել են Էրդողանի ու կառավարության հրաժարականը

27/02/2023

Թուրքիայում մեծ աղմուկ է հանել ֆուտբոլային առաջնության «Ֆեներբահչե-Անթալիասփոր» և «Ֆեներբահչե-Քոնյասփոր»  հանդիպումների ժամանակ տեղի ունեցած միջադեպը: 

Հանդիպումներից առաջ թուրքական «Բեշիքթաշ»  և «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբների  մի խումբ երկրպագուներ ավերիչ երկրաշարժից հետո Թուրքիայում տիրող իրավիճակի համատեքստում հակաիշխանական վանկարկումներ են արել տրիբունաներից՝ պահանջելով Թուրքիայի իշխանությունների հրաժարականը: 

Տեղի ունեցած միջադեպը լայն արձագանք է գտել Թուրքիայի իշխանամետ և ընդդիմադիր քաղաքական գործիչների  շրջանում: 

Մասնավորապես «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին, ով համարվում է նաև Թուրքիայում իշխող կոալիցիայի անդամ, դատապարտել է տեղի ունեցածը: Դատապարտողների թվում է եղել նաև Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: 

Իսկ ահա Թուրքիայի նախկին վարչապետ և արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, ով այժմ ղեկավարում է ընդդիմադիր «Ապագա» կուսակցությունը, դատապարտել է հենց Սոյլուին ու Բահչելիին իշխանությանը քծնելու համար: 

Ավելի վաղ Դավութօղլուն պահանջել էր Էրդողանի հրաժարականը՝ պատճառաբանելով, որ Թուրքիայի նախագահը պատասխանատվություն է կրում տեղի ունեցածի համար: 

https://www.ermenihaber.am/