«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հնդկաստանում կորոնավիրուսի շտամի նոր տարատեսակ է հայտնաբերվել

21/06/2021

Հնդկաստանի Մահարաշտրա նահանգը հայտնել է կորոնավիրուսի հիմնամանրէի նոր տեսակով վարակման 20 դեպքի մասին, որն ստացել է «դելտա պլյուս» (B.1.617.2.1, Delta Plus) անվանումը:

Բժշկական կրթության և հետազոտությունների վարչության ղեկավարը տեղի հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրուսի հիմնամանրէի նոր տարատեսակով վարակման դեպքեր են գրանցվել Նավի Մումբայ, Պալգհար և Ռատնագիրի քաղաքներում:

Նոր հիմնամանրէով վարակման հինգ դեպք է արձանագրվել Ռատնագիրի նավահանգստային քաղաքում: Միևնույն ժամանակ վարակվածներից երկուսի մոտ հիվանդության ախտանշաններ չեն եղել: