«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հնգամարտի միջազգային միությունը նպատակ ունի ձիասպորտը փոխարինել հեծանվասպորտով, պատճառը Տոկիոյի օլիմպիադայում տեղի ունեցած միջադեպն է

03/11/2021

Ամառային օլիմպիական խաղերում  հնգամարտիկները հանդես են գալիս իրենց համար անծանոթ ձիերով: Այդ պատճառով  մրցաշարում հաճախ տհաճ անակնկալներ են տեղի ունենում: Օրինակ, Տոկիոյի օլիմպիական խաղերում Գերմանիայի հավաքականի մարզիչը որակազրկվել է Սենտ Բոյի ձիուն բռունցքով հարվածելու համար: Պատճառն այն է, որ նժույգը չի ենթարկվել իր համար անծանոթ մարզուհի – հեծյալ  Անիկա Շլոեին: Այս և բազմաթիվ այլ անախորժությունների պատճառով հնգամարտի միջազգային միությունը նպատակ ունի ձիասպորտը  փոխարինել հեծանվասպորտով։

Օլիմպիական խաղերի ցանկում առաջինը հնգամարտի անունն է նշել ժամանակակից խաղերի հիմնադիր բարոն Պիեռ դե Կուբերտենը:

Նոյեմբերի 26- 27- ը Մոնակոյում տեղի կունենա միջազգային ֆեդերացիայի համաժողովը, որտեղ կքննարկվի հարցը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։