«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սաակաշվիլիի կինը հարցաքննվել է հայտնի ահաբեկչի սպանության գործով

10/12/2020

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը որպես վկա հարցաքննվել է չեչեն ահաբեկիչ Շամիլ Բասաևի մտերիմ չեչեն դաշտային հրամանատար Զելիմխան Խանգոշվիլիի սպանության գործով: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ը:

Հերթական նիստի ժամանակ բեռլինցի քննիչները հայտնել են, որ Ռուլոֆսը դաշտային հրամանատարի սպանության օրը եղել է Բեռլինում ու պատրաստվել է հանդիպել նրա հետ: Նախկին նախագահի կինը հրաժարվել է մեկնել Գերմանիա վկայություն տալու համար և քննիչների հետ խոսել է հեռախոսով: Հեռախոսազրույցի բովանդակությունը չի հայտնվում:

Իրավապահների խոսքերով, հեռախոսազրույցըւ բավականին երկար է տևել:

Analitik.am