«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իշխանությունն ընդունեց օրենք, որով հանրապետության նախագահին դարձրեց ձայնազուրկ և «Իմ քայլ»-ի 89-րդ կոճակ սեղմողը․ Աբրահամ Գասպարյանը՝ Սահմանադրական փոփոխության մասին

24/06/2020

<p>&laquo;Ծառուկյանի ղեկավարած խմբակցությունը գործընթաց էր սկսել, որով, պարզ ասած՝ խանգարելու է իշխանությանը՝ նվաճել ՍԴ-ը&raquo;,- այս մասին &laquo;Արմնյուզ&raquo; ՀԸ &laquo;Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ&raquo; հաղորդմանն ասել է հեռուստամեկնաբանը: &nbsp;Գասպարյանը նաև նկատել է, որ Լուսավոր Հայաստանը չմիացավ ԲՀԿ ստորագրահավաքին և չմասնակցեց խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության կողմից Իմ քայլի նախաձեռնության վիճարկմանը և հիմնավորեց, որ իշխանությունը կատարել է հակասահմանադրական հերթական քայլը՝ այս անգամ վերջնականապես թաղելով հայաստանյան դատական իշխանությունն ու ժողովրդավարությունը: &laquo;Ինչպես ասում են՝ եկեք կետադրական նշանները ճիշտ գործածենք, որպեսզի նախադասությունը սխալ իմաստ չարտահայտի: Օպերացիան պայմանականորեն կոչենք՝ &laquo;Նվաճել Սահմանադրական Բաստիլը&raquo;: Ընդգրկված է 4 դերակատար՝ իշխանությունը, խորհրդարանական, արտախորհրդարանական ընդդիմությունը, հանրապետության նախագահը: Սկսեմ հերթով: Իշխանության նպատակը պարզ է ու հստակ: 13 ամիս պայքարում է Հրայր Թովմասյանին ու ՍԴ կազմի 6 դատավորի՝ վաղաժամ թոշակի ուղարկելու համար&raquo;,- ասել է Աբրահամ Գասպարյանը: Հեռուստամեկնաբանը նաև նշել է, որ ամեն ինչ հեշտ ու հանգիստ չի անցնում իշխանության համար․ &laquo;Վարչապետն ու թիմը գուցե մինչև վերջ չէին հաշվարկել, որ այսուհանդերձ՝ կգտնվի մի դատավոր, որն իշխանությանը կասի՝ ստոպ և կփոխի 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանի խափանման միջոցը: Իշխանությունը մտավախություն ունի, որ եթե Հրայր Թովմասյանն ու մնացած 6 դատավորները պաշտոնավարեն, Քոչարյանին զոռով-շառով նստեցնելու օպերացիան կտապալվի: Այդիսկ պատճառով՝ վայրկյան առաջ ուզում է ՍԴ-ում ունենալ իր սրտի դատավորներին, անկախ փաստից՝ այդ քայլով դատական իշխանության ինստիտուտը կհուղարկավորե՞ն, թե՞ ոչ&raquo;: Խոսելով այս ընթացքում հանրապետության նախագահի որդեգրած քաղաքականության մասին՝ Գասպարյանն ասել է, որ իշխանությունն ընդունեց օրենք, որով էլ հանրապետության նախագահին դարձրեց Իմ քայլ-ի՝ 89-րդ կոճակ սեղմողը․ &laquo;Նախագահը երեկ գիշերը ստորագրեց հակասահմանադրական այդ օրենքը: Արմեն Սարգսյանն ստորագրեց մի օրենք, որով ինքն իրեն դարձրեց ձայնազուրկ: Այսինքն՝ այսուհետև խորհրդարանը կարող է օրենք ընդունել, նախագահին չուղարկել, որ ստորագրի, ոչ էլ ՍԴ ուղարկել, որպեսզի ստուգեն՝ օրենքը համապատասխանու՞մ է Սահմանադրությանը, թե՞ ոչ&raquo;:</p> <p>&nbsp;</p> <p>Աղբյուրը՝&nbsp;&nbsp;Tert.am</p> <p>Կայքի խմբագիր՝ Աննա Հակոբյան, Generalnews.am</p>