Վարդենիսի ուղղությամբ հարվածից հետո Հայաստանի ուղղությամբ ակտիվ մարտական գործողություններ չեն եղել. Արծրուն Հովհանիսյան
30/09/2020
Երեկ Վարդենիսին հասցված ավիացիոն հրթիռային հարվածներից հետո Հայաստանի ուղղությամբ որևէ այլ հատվածում ակտիվ մարտական գործողություններ չեն ընթացել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նշեց, որ եղել են առանձին դրվագներ՝ հետախուզական, ուսումնասիրման և այլն․ «Բայց մարտական գործողություններ չեն ընթացել, դրանք ընթացել են ՊԲ ուղղություններով»: