Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 2 աճյուն
08/07/2021
Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) ուղղություններում:
Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությանից հայտնում են, որ աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է ևս 2՝ նախնական տվյալներով ռազմական գործողությունների մասնակիցների աճյուններ: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1598 աճյուն: