«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հութիները հրթիռակոծել են Saudi Aramco նավթային պահեստը

26/03/2022

Եմենի հութի ապստամբները հարձակվել են Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում նավթի պահեստի վրա, հայտնում է Associated Press-ը։

Հարձակումից հետո խոշոր հրդեհ է բռնկվել Saudi Aramco նավթային պահեստում։ Հութիները ստանձնել են պայթյունի պատասխանատվությունը: Նշվում է, որ հարվածը հասցվել է թևավոր հրթիռներով։

Սաուդյան Արաբիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին խնդրել է հատուկ նիստ հրավիրել՝ դատապարտելու Եմենի հութի ապստամբների հարձակումները թագավորության դեմ։ Այս մասին շաբաթ հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։

Սաուդյան Արաբիայի Անվտանգության խորհրդին ուղղված իր ուղերձում նշում է, որ թագավորության վրա հարձակումներն իրականացվում են հութիների կողմից՝ Իրանի աջակցությամբ:

«Մենք իրավունք ենք վերապահում ձեռնարկել բոլոր միջոցները մեր տարածքը պաշտպանելու համար և կոչ ենք անում Անվտանգության խորհրդին նիստ գումարել՝ դատապարտելու ապստամբների կողմից իրականացված ահաբեկչական հարձակումները»,-ասված է ուղերձում։

Նշենք, որ Եմենում զինված հակամարտությունը շարունակվում է 2014 թվականի մարտից։ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան աջակցում է Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադիի զորքերին հութի ապստամբների դեմ պայքարում, որոնք վերահսկում են երկրի մի մասը: