«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բռնցքամարտի հավաքականն արդեն Փարիզում է

02/06/2021

Հայաստանի բռնցքամարտի հավաքականն արդեն Փարիզում է և վերջին մարզումներն է անցկացնում վարկանիշային մրցաշարից առաջ:

Պատվիրակությունը մրցավայր է մեկնել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ և հանգրվանել է Հիլթոն հյուրանոցում: Թեպետ մրցաշարի կազմակերպիչ կողմը դեռ պաշտոնապես չի ներկայացրել մրցումային գրաֆիկը, բայց ըստ նախնական տվյալների մրցաշարի մեկնարկային օրը՝ հունիսի 4-ին հայ մարզիկներից ռինգ դուրս կգան 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը և 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Ներսիսյանի մրցակիցը կլինի Խորվաթիայի ներկայացուցիչը, իսկ Մանասյանը կմենամարտի անգլիացի բռնցքամարտիկի հետ:

Հայաստանը մինչ այս պահն ունի 9 օլիմպիական ուղեգրեր, որոնք նվաճել են մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արմեն Մելիքյանը, Կարեն Ասլանյանը, ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, եռացատկորդ Լևոն Աղասյանը: