«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուկրաինայի նախկին վարչապետ Տիմոշենկոն հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցին

07/03/2022

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հարցազրույց է տվել թուրքական «A Haber» լրատվական կայքին: Նշելով, որ ուկրաինացիներն այս պահին միասնական են որպես ազգ ասել է. «Մենք ապրում ենք շատ ծանր պայմաններում, ուկրաինացիներն ապրում են ամենածանր ժամանակները, բայց մենք պաշտպանվելու համար բավականաչափ ուժ ունենք»։

Խոսելով պատերազմի ցավալի պատկերների, խաղաղ բնակիչների տարհանման մասին՝ Տիմոշենկոն շնորհակալություն է հայտնել նաև Թուրքիային:

«Շնորհակալ ենք բոլոր այն ժողովուրդներին, ովքեր մեզ աջակցել են։ Մենք փորձում ենք երեխաներին տարհանել որքան կարող ենք։ Ընտանիքները փորձում են թաքնվել ապաստարաններում։ Ռուսական կողմը շարունակում է ռմբակոծել մեր երեխաներին նույնիսկ հումանիտար նպատակներով բացված միջանցքներում»,- հայտարարել է Ուկրաինայի նախկին վարչապետը թուրքական լրատվական կայքին:

Աղբյուր` ermenihaber.am