«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիան աջակցել է հրադադարի ռեժիմի հաստատմանը. Սերգեյ Լավրով

12/10/2020

Թուրքիան աջակցել է Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ կապված հրադադարի ռեժիմ հաստատելու հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Նշեմ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ողջունել է մեր գիշերային աշխատանքի ընթացքում ձեռք բերված մոսկովյան պայմանավորվածությունը: Ի դեպ, ես կապ եմ հաստատել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ, տեղյակ եմ պահել, որ մենք հույսեր ենք կապում մեր ջանքերի մասով Անկարայի աջակցության հետ: Կիրակի օրը մենք հերթական անգամ հեռախոսազրույց ունեցանք, որի ընթացքում թուրքական կողմն իր աջակցությունը հայտնեց մոսկովյան փաստաթղթին»,-ասել է Լավրովը:

Լավրովի խոսքերով, հիմա պետք է անել այնպես, որ հրադադարի մասով պայմանավորվածությունն աշխատի իրական կյանքում, ինչով էլ հիմա զբաղվում են: