«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Ադրբեջանական Զինված ուժերը որոշակի հաջողություններ ունեցել են միայն առաջին օրը. Արցախի նախագահի խոսնակը մանրամասներ է հայտնում

30/09/2020

Ադրբեջանական Զինված ուժերը որոշակի հաջողություններ ունեցել են միայն առաջին օրը: Արդեն հաջորդ գիշերը ՊԲ-ն վերականգնել է կորցրած դիրքերի մեծ մասը, ունենալով հաջողություն, առաջխաղացում: Այդ հաջողություններն առայսօր պահպանվում են: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Պողոսյանը նշեց, որ ՊԲ-ն կարողանում է ինտենսիվ կերպով կասեցնել բոլոր այն հարձակողական գործողությունները, որոնք իրականացնում է ադրբեջանական բանակը, ընդ որում դա անելով թուրքական զինուժի աջակցությամբ. «Երեկ Թուրքիայի ՊՆ նախարարը հայտարարեց, որ պաստրատ են ավելի ուղիղ աջակցություն ունենալ:

Մենք գիտենք, որ արդեն այսօր Ադրբեջանում գտնվում են թուրքական զինուժի բավականին մեծ ստոորաբախժանումներ: Հենց դրանց աջակցությամբ են ադրբեջանցիները փորձում հաջողություն ունենալ:

Ուզում եմ հստակ հայտարարել, որ անցած գիշեր բոլոր հարձակողական գործողությունները ձախողվել են: Այս պահի դրությամբ Ադրբեջանի բանակն ունի կենդանի ուժի ու զինտեխնիկայի շատ մեծ կորուստներ»:

Նշենք, որ մամուլի ասուլիսին մասնակցում են նաև արտասահմանցի լրագրողներ։