«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ճապոնիան կարգելի թանկարժեք մետաղների, հատկապես ոսկու մատակարարումները Ռուսաստան

29/03/2022

Ճապոնիան կարգելի թանկարժեք մետաղների, հատկապես ոսկու մատակարարումները Ռուսաստան, հայտնել է ֆինանսների նախարարությունը, փոխանցում է Reuters-ը։

Ռուսաստան թանկարժեք մետաղների ներմուծման արգելքն արտացոլում է երկրի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու վարչապետ Ֆումիո Կիսիդայի վճռականությունը։ Վարչապետը դա անցյալ շաբաթ G7-ի առաջնորդների հանդիպման ժամանակ էր խոստացել։

Ապրիլի 5-ից Ճապոնիան կարգելի թանկարժեք մետաղների, օրինակ՝ ոսկու, ինչպես նաեւ այլ իրերի արտահանումը, ներառյալ՝ շքեղ մեքենաները, թանկարժեք զարդերը, կոսմետիկան եւ սպիրտային խմիչքները։

Ճապոնիայի գործողությունները նախաձեռնվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան քայլեր ձեռնարկեցին Ռուսաստանում ոսկու գործարքները նվազեցնելու ուղղությամբ:

Կառավարության պաշտոնյաների խոսքով՝ Ռուսաստան ոսկու արտահանման համար անհրաժեշտ կլինի Ճապոնիայի ֆինանսների նախարարի նախնական հաստատումը, քանի որ նոր կանոնն ուժի մեջ կմտնի ապրիլի 5-ից:

Վերջին արգելքը մտցվել է ի լրումն Ռուսաստան բարձր տեխնոլոգիական ապրանքների, այդ թվում՝ կիսահաղորդիչների, զննիչների եւ կապի սարքավորումների արտահանման սահմանափակմանը:

Ճապոնիան նաեւ սառեցրել է ռուսաստանցի ավելի քան 100 ֆիզիկական ու իրավաբանական անձանց ակտիվները եւ դիտարկում է ֆինանսական կարգավորումը ճապոնական կրիպտոարժույթների բորսաների վրա տարածելու հնարավորությունը: