«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ

19/05/2023

Մայիսի 18-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և կենտրոնական ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից։

«Բերդաշեն գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց և ՀԱՆ-17 նռնականետից Կաշենի հանքավայրի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։

Ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է»,-նշվում է  հաղորդագրության մեջ։