«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նրանցից շատերն արդեն իսկ կատարում են մարտական առաջադրանք. Հայրապետյան

25/10/2020

 ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել է.

«Գերագույն հրամանատարի՝ օրեր առաջ հնչեցրած կոչին, որը, առաջին հերթին, ուղղված էր ՏԻՄ ղեկավարներին, ժամերի ընթացքում արձագանքեցին բազմաթիվ մեր հայրենակիցներ։ Նրանք, հաշված ժամերի ընթացքում արձագանքելով մարզպետների, քաղաքապետերի, գյուղապետերի հայտարարություններին, կազմել են ջոկատներ և մեկնել առաջնագիծ։

Նրանցից շատերն արդեն իսկ կատարում են մարտական առաջադրանք՝ տեղում իրականացնելով հայ ժողովրդի՝ Արցախում ազատ և երջանիկ ապրելու իրավունքը։ Անհնար է նկարագրել այն ոգևորությունն ու հաղթական ոգին, որ փոխանցում են սահմանին կանգնած մեր կամավորականները։ Նրանց հաղթելն անհնա՛ր է։ Մե՛զ հաղթելն անհնար է։ Հաղթելո՛ւ ենք։ Վստա՛հ եղեք»