«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ճապոնիայում հայտնաբերվել է «օմիկրոն XE» շտամով վարակվելու առաջին դեպքը

11/04/2022

Ճապոնիայում հայտնաբերվել է «օմիկրոն XE» շտամով վարակվելու առաջին դեպքը: Վիրուսը հայտնաբերվել է ԱՄՆ-ից Ճապոնիա ժամանած կնոջ մոտ։ 

Գենետիկական անալիզը պարզել է, որ դա «օմիկրոն» շտամի նոր տեսակ է։

Բժիշկները կորոնավիրուսի տարբեր շտամների՝ XD, XE և XF մուտացիաների արդյունքում առաջացած երեք տարբեր տեսակներ են առանձնացնում։ XD և XF շտամերը դելտա և ենթամիկրոն BA.1 տարբերակների համակցություն են, իսկ XE-ն BA.1 և BA.2 օմիկրոն տարբերակների համակցություն է:

«Օմիկրոն XE» տեսակը Առողջության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարվել է համավարակի պատմության մեջ ամենավարակիչ տեսակը։