«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Խոզնավարում պատերազմից հետո թշնամուն է անցել 250 հա արոտավայր, 80 հա խոտհարք, 15 հա վարելահող.

09/04/2022

Սյունիքի մարզի Խոզնավար համայնքում պատերազմից հետո թշնամուն է անցել 250 հա արոտավայր, 80 հա խոտհարք, 15 հա վարելահող: NEWS.am-ի հետ զրույցում Խոզնավարի բնակիչ, նախկին համայնքապետ Վարո Գրիգորյանը պատմեց, որ  գյուղը 3 կողմից շրջապատված է ադրբեջանական դիրքերով, գյուղից դուրս գալու միայն  մեկ ճանապարհ կա, այն էլ թշնամու անմիջական նշանառության տակ է:

«Թշնամին  500-600 մետր հեռավորության վրա գտնվում ճանապարհից, ապահով չէ ճանապարհը: Գյուղն  էլ թերակղզու նման շրջապատված է ադրբեջանցիներով, դիմացն էլ մերոնք են կանգնած»,-ասաց նա:

Անդրադառնալով  վարչապետի առաջարկած հայելային հետ քաշման տարբերակին, նախկին գյուղապետը նշեց, որ հետ քաշվելու տեղ իրենք չունեն, կամ պետք է դուրս գան գյուղից. «Դա  ճիշտ չէ, իմ կարծիքով, իրենք եկել տեղավորվել են, որ հետ գնալու լինեին, հիմա գնացել էին»:

Գյուղում իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան:

Նշենք, որ պատերազմից հետո Սյունիքի մարզում Խոզնավարից բացի  սահմանամերձ են դարձել Վանատուրը, Խնածախը, Տեղը,  Արավուսը, Կոռնիձորը եւ այլ գյուղեր:  Սահմանամերձ համայնքերում  գյուղացիները չեն կարողանում զբաղվել անասնապահությամբ եւ հողագործությամբ: