«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պեսկովը վստահ է, որ գազի դիմաց ռուբլով վճարման համակարգը կտարածվի արտահանման համար նախատեսված ռուսական այլ ապրանքների վրա

03/04/2022

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վստահ է, որ գազի դիմաց ռուբլով վճարման համակարգը հետագայում կտարածվի արտահանման համար նախատեսված ռուսական այլ ապրանքների վրա։ Այս տեսակետը նա հայտնել է կիրակի օրը «Россия-1» հեռուստաալիքի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նա այն անվանել է ռուբլով վճարումների «նախատիպ համակարգ»:

«Բայց ես կասկած չունեմ, որ ապագայում դա կտարածվի նաև ապրանքների նոր խմբերի վրա, և դա ավելի ու ավելի շատ տեղ կզբաղեցնի մեր արտաքին առևտրային հարաբերություններում», – ասել է Պեսկովը։