«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեծ Բրիտանիան հայտարարել է մինչև 2050 թվականը յոթ նոր ատոմակայան կառուցելու մտադրության մասին

03/04/2022

Առաջիկա 30 տարում Մեծ Բրիտանիայում կարող է յոթ նոր ատոմային էլեկտրակայան հայտնվել, հայտարարել է բիզնեսի հարցերով նախարար Կվասի Կվարթենգը, փոխանցում է Daily Mail-ը:

Մեծ Բրիտանիայում գործող բոլոր ԱԷԿ-ները, բացառությամբ մեկի, դուրս կբերվեն շահագործումից մինչև 2030 թվականը: Միեւնույն ժամանակ Կվարթենգը հայտարարել է, որ կարելի է ավելին անել՝ էներգետիկ խնդիրները կարգավորելու համար:

«Կառավարությունում գիտակցում են, որ մենք կարեղ էինք ավելին անել միջուկային էներգետիկայի ոլորտում», ասել է նախարարը The Sunday Telegraph-ին տված հարցազրույցում:

«Էներգետիկայի ոլորտում մտածում ես 30, նույնիսկ 40 տարի առաջ: Եթե մենք տեղափոխվենք 2050 թվական, ապա վեց կամ յոթ նոր ատոմակայան կլինի Մեծ Բրիտանիայում: Դա տեղի չի ունենա առաջիկա երկու տարում, սակայն որոշակիորեն դա այն է, ինչին մենք կարող ենք ձգտել»,- ընդգծել է բրիտանացի  նախարարը:

«Վարչապետն ասել է, որ էներգիայի արտադրման ոլորտում, գուցե, մեկ չորրորդը բաժին ընկնի միջուկային էներգետիկային: Ես կասեի 15-25 տոկոսը: Սակայն ակնհայտ է, որ չեք պատրաստվում վեց նոր ատոմակայան ստանալ երեք տարում: Դա ֆիզիկապես անհնար է»,- հավելել է նա:

Որոշ աղբյուրների տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պատրաստվում է հայտարարել այս տասնամյակում նոր խոշոր ատոմակայաններ կառուցելու հարցում կառավարության պարտականությունների ընդլայնման մտադրության մասին:

Ավելի վաղ նախատեսվում էր նպաստել մինչև 2024 թվականը մեկ ատոմակայանի կառուցմանը, սակայն ենթադրվում է, որ նոր նպատակը մինչև 2030 թվականը երկու ատոմակայանի կառուցմանն աջակցելը կլինի: