«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սու-27 կործանիչն օդ է բարձրացվել ՌԴ սահմաններին մոտեցող ամերիկյան ռազմական ինքնաթիռի պատճառով

28/09/2021

Ռուսական Սու-27 կործանիչը ուղեկցել է ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող RC-135  հետախույզ-օդանավը Սև ծովի երկնքում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՌԴ Պաշտպանության վարչության ազգային կենտրոնից:
Հաղորդվում է, որ ռուսական ռադիոլոկացիոն համակարգերը Սև ծովի չեզոք ջրերի օդային տարածքում պետական սահմանին մոտեցող թիրախ են նկատել:
«Խախտում թույլ չտալու համար օդ է բարձրացվել հերթապահ Սու-27 կործանիչը, որն ընդգրկված է Հարավային ռազմական շրջանի հակաօդային պաշտպանության ուժերի կազմում»,- հայտնել են կենտրոնից:
Կենտրոնից հավելել են, որ օտարերկրյա ռազմական ինքնաթիռի՝ սահմանային տարածքից հետդարձից հետո ռուսական օդանավը վերադարձել է տեղակայման ռազմաբազա: