«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեծ Բրիտանիան դադարեցրել է ՌԴ-ի հետ բոլոր համատեղ հետազոտական նախագծերի ֆինանսավորումը

27/03/2022

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հաստատում է, որ բրիտանական հետազոտական եւ ինովացիոն կազմակերպությունների միջոցով չի ֆինանսավորելու Ռուսաստանի հետ համատեղ իրականացվող որեւէ նոր նախագիծ, ասվում է երկրի կառավարության հայտարարության մեջ:  

Նշվում է, որ վերոնշյալ միջոցառումները կոչված են «բացասական ազդեցություն ունենալու ռուսական պետության վրա՝ միեւնույն ժամանակ չխաթարելով գլոբալ առումով բարենպաստ նորարարական ծրագրերի կամ նախագծերի աշխատանքը»:

Միեւնույն ժամանակ Ուկրաինայի քաղաքացիները, որոնք զբաղվում են ակադեմիական հետազոտություններով, աջակցման փաթեթ կստանան 3 մլն ֆունտ ստերլինգի չափով՝ իրենց աշխատանքները Մեծ Բրիտանիայում առաջ տանելու համար:  

Ռիսկի գոտում գտնվող հետազոտողների համար համար նախատեսված նոր կրթաթոշակային ծրագիրը կաջակցի ուկրաինացի հետազոտողներին, որոնք փրկություն են փնտրում հակամարտությունից, ինչպես նաեւ նրանց, ովքեր արդեն գտնվում են Մեծ Բրիտանիայում եւ չեն կարողանում վերադառնալ տուն:

Կրթաթոշակները երկու տարվա ընթացքում կապահովեն մասնագետների աշխատավարձը, հետազոտությունների համար արվող ծախսերը, ինչպես նաեւ բնակարանի վարձը: Կրթաթոշակները հասանելի կլինեն հետդոկտորանտների համար բոլոր առարկաներից: